Արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ Ուղերում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ: Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք եւ պետականություն է կերտել: Աշխատանքը եղել է եւ շարունակում է մնալ մեր համազգային բարօրրության եւ մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին: Միայն համառ եւ հետեւողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների: Խիստ առանցքային է պետականության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում: Աշխատանքի արժեւորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: ՀՅԴ-ն կարեւորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը եւ համոզված է, որ սա է արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար եւ համերաշխ հասարակություն կերտելու ուղին: Սիրելի հայրենակիցներ, Մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի եւ Աշխատանքի տոն:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44