ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: 2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում: Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցերի սահմանափակումը և թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին: Ինչպես նաև առաջարկում էինք հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետև այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»: Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին և Երևանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատրամագրելու լիազորություն: Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ և առաջին երկու առաջարկները մերժվել են: Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է: Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը ևս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երևանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձևափոխություններ և առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաև դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով և դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն: Երրորդ առաջարկն ընդունելի էր և համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման և միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով: Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երևանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է և մոտեցում: Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44