Նորագույն ազգային ազատագրական պայքարի կարապետ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել: Այս մասին հայտնում են Հայկական ժողովրդային շարժման երևանյան գրասենյակից:
Նրա վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է խորհրդանշական տապանաքարը:
Նրա մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին՝ ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։
Այս առիթով Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի կողմից առաջիկա օրերին հրապարակվելու են լրացուցիչ տեղեկություններ:
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): 1973 թ. հունվարի 27-ին նա 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին:
Յանիկյանն ինքնակամ ներկայացել է ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում պաշտպանել հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ 1973թ․-ի հունիս 2-ին նա ցմահ բանտարկության է դատապարտվել։ 1984-ի փետրվարի 10-ին վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվել է հիվանդանոց և 17 օր հետո՝ փետրվարի 27-ին, մահացել հիվանդանոցում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01