Երևանի կենդանաբանական այգին ավանդույթի համաձայն մայիսի մեկին իր դռները բացեց կենդանասերների առաջ` կազմակերպելով համերգային ծրագիր, վիկտորինա, հանդիպում սիրելի մուլտհերոսների հետ և այլ միջոցառումներ:
«Այս տարի աշխատում ենք նոր նախագծերի վրա: Աշնանը տեղի է ունենալու Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի ստուգայցը, որպեսզի մենք դառնանք դրա լիիրավ անդամ: Այդ պարագայում կսահմանվի շատ կարևոր սանդղակ, նոր չափանիշներ, թե ինչպես պետք է գործեն կենդանաբանական այգիները, ինչ ձևաչափով պետք է ապահովել կենդանիների բարեկեցությունը և այլն»,- նշեց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ հունիսի մեկին այգին կհամալրվի նոր թռչնատեսակներով:
Այգու այցելուներից Լիաննան, ասաց, որ շատ է սիրում կենդանիներին ու եկել է առյուծին տեսնելու: «Այստեղ նաև երաժշտություն կա: Սիրում եմ պարել»,-նշեց փոքրիկը:
Չորսամյա Արթուրի խոսքով` ամենագեղեցիկ կենդանին առյուծն է: «Ափսոս, նրան չեմ կարող կերակրել»,-ասաց տղան:
2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են բոլորովին նոր նախագծեր և միջոցառումներ: Ավարտին են հասցվել այգու պավիան համադրիլների և գիշատիչ թռչունների նոր ազատավանդակների կառուցման հայեցակարգերը: Նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար` մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ:
Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ` նվիրատվության հիմունքներով ՀՀ ներկրելու վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ և այլ կենդանատեսակներ:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:
Մայիսի 1-ին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Այն ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս` աշխատանքային օրերին այն չի գործի:
Կենդանաբանական այգում տոմսարկղերի հարակից տարածքում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01