Վաղը կառավարության հերթական նիստին ներդրումային ծրագրի շրջանակներում կներկայացվի «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:
«Մանուկյան կոնյակի գործարան» սեփականատերը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանն է (Շշի Մելո): Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կարծում է, թե այսօրվա կառավարությունը ինչպես հայտարարում է, այնպես էլ կաջակցի բիզնեսին, կօգնի ներդրումային դաշտը զարգացնել: Ըստ նրա՝ կառավարության օգնությունը պետք է լինի «ճիշտ Հարկային օրենսգիրք ընդունելով, ներդրումներով»:
«Նախորդ կառավարության հետ համեմատած՝ նոր կառավարությունից ակնկալիքներն անձամբ իմ կողմից շատ-շատ են, և ես հավատացած եմ, որ պետք է, որ լավ լինի, իսկ հավատ ունենալն արդեն առաջընթաց է»,-ասաց նա:
Ըստ նախագծի հիմնավորման`«Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Նշված ներդրման գումարի շուրջ 1,1 մլրդ դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55