«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները հոսանքազրկել են շրջիկ սրճարաններից միայն մի քանիսը: Նրա խոսքով՝ նախկին Կառավարության թույլտվությամբ աշխատող որոշ կետեր հոսանքազրկված չեն. «Այսինքն՝ դեռևս գործում է կողմնապահություն, անհավասար վերաբերմունք Կառավարության կողմից»:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել հոսանքազրկել Երևանի կայանատեղիներում գործունեություն ծավալող շրջիկ սրճարանները, այդպիսով՝ թույլ չտալով նրանց գործունեությունը: Քաղաքապետարանի այս գործողության դեմ այս պահին շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց:
Նրանք բողոքում ենք հոսանքազրկման դեմ և պահանջում են, որ Կառավարությունը այլընտրանքային տարբերակ գտնի, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատել. «Մենք ակնկալում ենք վարչապետից, որ մինչև շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը թույլ տան աշխատել, երբ օրենքը ընդունվի, համապատասխան կարգավորումները տրվեն, պարզ կլինի՝ որն է մնում, որը՝ հանվում: Ինչպես նաև պահանջում ենք, որ հետագա կարգավորումները մեր մասնակցությամբ ընդունվեն: Մենք հիմա պահանջում ենք նաև վարչապետից հանդիպում»,-ասաց Արեն Մելիքյանը:
Նա նշեց, որ արդեն հանդիպում ունեցել են Երևանի ավագանու անդամների հետ, դրական մոտեցում կա «Իմ քայլը» և «ԲՀԿ» խմբակցությունների կողմից, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են, իր որակմամբ, աբսուրդ տարբերակ՝ աճուրդ, որն ավելի կնպաստի մոնոպոլիայի ստեղծմանը, որովհետև փոքր բիզնեսները չեն կարող մասնակցել աճուրդին:
«Մենք ինքներս ենք ավագանու անդամներին առաջարկել, որ կարգավորումներ մտցվեն, մենք առաջարկել ենք, որ տուրք հասկացությունը մտցվի: Շարժական սրճարանները հիմա 47-ն են, իհարկե, պետք է թիվ սահմանվի, օրինակ, նշվի, որ Կենտրոնում թույլատրվում է նշված թվով շարժական սրճարաններ: Պետք է սահմանվի հեռավորություն շրջիկ կետերի միջև, օրինակ՝ 500 կամ 1000 մետր: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը»:
Հարցին՝ այս պահին տուրքեր վճարում են, Մելիքյանը պատասխանեց՝ «Մենք հիմա հարկեր ենք վճարում, աշխատողների եկամտահարկեր ենք վճարում, անհատ ձեռնարկատերի հարկերն ենք վճարում»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01