Գործադիրի այսօրվա նիստում ներկայացվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի հիմքում դրված մոտեցումն ընդունելի է, սակայն դրա վերաբերյալ առկա են մի շարք դիտարկումներ:
«Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է, սակայն չափանիշները պետք է շատ հստակ լինեն:
«Ի վերջո խոսքը գնում է քրեական հետապնդման մասին, ուստի այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, քրեական գործ հարուցենք: Այսինքն՝ չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ աբսուրդ իրավիճակի առաջ չկանգենք»,-ընդգծեց վարչապետը:
Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ Կառավարությունը նախագծի հեղինակների հետ կաշխատի՝ առաջարկվող չափորոշիչները հստակ ամրագրելու համար։
Արդարադատության նախարարը նաև հիշեցրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հոդված, ըստ որի՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար: Սակայն, ըստ Արտակ Զեյնալյանի, որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել:
«Պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ վարչական իրավախախտումը որպես պատժատեսակ սկսի գործել, և եթե տեսնենք, որ այն իր նպատակին չի ծառայում, ապա նոր գուցե քրեականացնենք»,- ընդգծեց արդարադատության նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Նա հիշեցրեց, որ նման դեպքի ականատես է եղել քրեակատարողական հիմնարկում:
«Ցավոք սրտի, դաժան ենթամշակույթ կա որոշ տեղերում, որոնց դեմ պետք է պայքարել: Սա լուրջ հարց է իրականում: Երբեմն կենդանիներին հրաձգարանի զվարճանքի համար թիրախ են դարձնում, բազմաթիվ դեպքեր կան», - ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01