14:00
Մանվել Գրիգորյանի պաշտպանները երրորդ անգամ միջնորդություն ներկայացրին` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, որպեսզի դատարանում ապահովվի իրենց պաշտպանյալի ներկայությունը, որովհետև այն կարևոր են համարում:
Դատավոր Մնացականյանը մերժեց միջնորդությունը, ինչից հետո պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը արտագնա նիստ անցկացնի հիվանդանոցում և լսի Մանվել Գրիգորյանի կարծիքը քննվող հարցի վերաբերյալ:
Դատարանը չքննեց միջնորդությունը, ինչից հետո Լևոն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Դատական նիստն ընդմիջվեց 30 րոպեով և վերսկսվեց նշված ժամկետի ավարտից հետո:
12:27
Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ նիստին ներկա է ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը, ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը բացակա է, ինչի վերաբերյալ գրություն է ներկայացվել դատարանին: Մանվել Գրիգորյանի պաշտպանները հայտնեցին, որ իրենց պաշտպանյալը գտնվում է հիվանդանոցում և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին:
Պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը, որովհետև իր պաշտպանյալը կարևորում է իր ներկայությունը և միջնորդեց ևս մեկ նիստ հրավիրել և փորձել ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը:
Դատախազն առարկեց, նշելով, որ դա պաշտպանական կողմի մարտավարությունն է, և միջնորդությունը հիմնավոր չէ:
Դատարանն արձանագրեց, որ անձն իր պաշտպանների միջոցով իր տեսակետն արտահայտելու իրավունքից զրկված չէ, և մերժեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
Դրանից հետո պաշտպանական կողմը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, նշելով, որ գործի նյութերում ռազմական գաղտնիք կա, ինչը վտանգավոր է հրապարակային դարձնել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ այժմ դատարանը քննում է խափանման միջոցները հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը, հետևաբար ներկայացված միջնորդությանը կանդրադառնա այդ միջնորդությունը դատական քննության որոշում կայացնելու ընթացքում:
11:58
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է նրա նկատմամբ խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:
Դատական նիստը դռնբաց է:
Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործն ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01