Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է. 2018թ.-ին գրանցվել է հանցվագործությունների 22.551 դեպք, ինչը 11, 2 տոկոսով գերազանցում է 2017թ.-ի ցուցանիշը, այդ մասին այսօր Ազգային ժողովում ներկայացնելով Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան մատնանշեց նաև պատճառը՝ իրավապահներն են արդյունավետ աշխատել։ Մասնավորապես 3-4 անգամ աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։
Դատախազը տեղեկացրեց, որ միայն երկու ուղղությամբ` բնակարանային գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ հանցագործությունների աճ է եղել: 2018թ.-ին 38 սպանություն է կատարվել Հայաստանում, ինչը, ըստ Դավթյանի, վերջին մի քանի տասնամյակների ամենացածր ցուցնաիշն է։ Նման ցածր ցուցանիշ, պաշտոնյայի փոխանցմամբ, գրանցվել է 1980-ականներին, 1990-98 թվականներին սպանությունների ցուցանիշը հանրապետությունում եղել է եռանիշ թվերով, 1998թ.-ից մինչ այսօր սպանությունների նվազման ցուցանիշ է գրանցվել:
Ինչ վերաբերում է բնակարանային գողությունների և երթևեկության կանոնների խախտմամբ հանցագործությունների կանխարգելմանը, ապա Գլխավոր դատախազը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են պետք: Ավելին՝ պատիժների խստացման մասին օրենսդրական փաթեթն արդեն ներկայացրել են Արդարադատության նախարարություն։
Դավթյանը, հանձնաժողովինիստում պատասխանելով պատգամավորների հարցերին, խոսեց նաև գրպանահատության մասին.
«Գրպանահատության մասով շատ ահավոր վիճակ է. կարելի է ասել նույն անձինք, քաղաքին հայտնի նույն անձինք են, ովքեր ամեն օր, ամեն ժամ այդ գործն են անում, բայց տուժողները հաղորդում չեն տալիս՝ ամենատարբեր պատճառներով։ Պատահում է, որ 2 հազար, 3 հազար դրամ են տանում, բողոք չեն ներկայացնում, մտածում են էդ մի քանի հազար դրամը երևի իրենց պետք չի»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01