Գործադիրն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկում է ԱԺ նիստերը տարին երկու անգամ անցկացնել մարզերում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այստեղ կա խնդիր, քանի որ այդ ողջ ընթացակարգն ապահովելու համար նախ մեծ ծախսեր են անհրաժեշտ: Բացի այդ, նիստերն անցկացնելը բարդությունների հետ է կապված: «Դա տնտեսապես և գործնականորեն օրենքի ընդունման անհրաժեշտությունից չի բխում, քանի որ արարողակարգային բնույթ չի կրում և չի ծառայի այն նպատակին, որը հետապնդվում է առաջարկով»,- ընդգծեց նախարարը:
Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ բացի ծախսերից, դա կարող է նաև սպառնալիք հանդիսանալ ԱԺ պատգամավորների անվտանգությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ արտագնա նիստեր անցկացնելու համար նախ անհրաժեշտ է ամեն մարզում դահլիճ կահավորել, բայց խնդիրը միայն դահլիճը չէ: «Նիստի ընթացքում պատգամավորը պետք է աշխատելու հնարավորություն ունենա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ բոլոր մարզերում պատգամավորների համար պետք է աշխատասենյակային պայմաններ ստեղծվեն: Նիստը սպասարկվում է աշխատակազմի կողմից, այդ աշխատակազմը պետք է նույնպես տեղափոխվի այնտեղ: Բացի այդ, պատգամավորների աշխատակազմի տեղափոխման ծախսերն ում հաշվին է լինելո՞ւ՝ պետության, թե պատգամավորների»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ ԱԺ հանձնաժողովները կարող են նիստերն արտագնա անել, բայց ամբողջ ԱԺ-ն արտագնա նիստ անի, դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ժամանակ և մեծ ծախսեր են պահանջում:
«Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարծիքի են մեր վրաց գործընկերները Ազգային ժողովը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու մասին: Ինչքան ես պատգամավոր եղած ժամանակ շփվել եմ գործընկերների հետ, նրանք ասում են՝ որոշումն այդքան էլ չի արդարացրել իրեն ու բարդություններ է առաջացել: Ըստ էության՝ երկու տեղ է ԱԺ նստավայրը, և կարող եմ իմ ոչ հեռավոր անցյալի օրինակից ասել, որ երբ երկու նստավայր է լինում, դա ինքնին արդեն պրոբլեմ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44