Արարատի մարզում միջոցառումից հետո մարզպետ Գարիկ Սարգսյանի ու Արտաշատի բնակչուհի Մարիամ Մելքումյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Քաղաքացին դժգոհում էր մարզպետից՝ հայտարարելով, որ վերջինս իրեն չի ընդունում և չի փորձում օգնել։
«Ասում եմ՝ պարոն Փաշինյանին կդիմեն, ասում ա՝ ուր ուզում ես, գնա։ Եթե Սերժ Սարգսյանն այս կադրին նշանակեր, հիմա ամբիոնը կճղեին, էնքան կդժգոհին»,- բողոքեց քաղաքացին։
Փոխարենը մարզպետը լրագրողներ հետ զրույցում վստահեցեց, որ այս դժգոհող կինը պարբերաբար օգնության խնդրանքով դիմում է մարզպետարան։
«Մենք նրա ոչ մի դիմում այս ընթացքում չենք անտեսել, օգնել ենք, կարող եմ փաստաթղթավորված ցույց տալ, թե իմ նշանակման օրվանից մինչև օրս ինչքան օգնություն ենք տրամադրել»,- պարզաբանեց նա։
Այս ընթացքում որոշ քաղաքացիներ սկսեցին պաշտպանել մարզպետին, բայց Գարիկ Սարգսյանը նշեց, որ իրեն պաշտպանելու կարիք չկա, քանի որ ինքը թափանցիկ է աշխատում։
«Դժգոհություններ լինում են անշնորհակալ մարդկանցից։ Մարդիկ կան, որոնց պարբերաբար օգնում ես, բայց բյուջեն սահմանափակ է, դրա համար մենք հաշմանդամներին ենք օգնում, վատառողջներին, զինվորների ընտանիքների, զոհված ազատամարտիկների ընտանիքներն։ Մարդիկ կան, որոնք հրաժարվում են աշխատել, փորձում են պարբերաբար մարզպետարանից, քաղաքապետարանից, ինչ-որ բարերարից գումար ակնկալել ու դրանով ապրել, բայց մենք նրանց առաջարկում ենք գնալ, աշխատել։ Տասն անգամ օգնում ես, մեկ անգամ չես օգնում ու սկսում են բողոքել»,- ընդգծեց Գարիկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե Սարգսյանը մարզպետարանում աշխատանքի տեղավորում իր բարեկամներին՝ հեռացնելով Արամայիս Գրիգորյանի կադրերին, նա պատասխանեց. «Եթե նույնիսկ աշխատակիցների շարքում կան իմ բարեկամները, ապա դրանք հայեցողական պաշտոններում են, ինչի իրավունքն ունեմ, այսինքն՝ հայեցողական պաշտոններում կարող եմ նշանակել մարդկանց, ում վստահում եմ»,-շարունակեց Գարիկ Սարգսյանը։
Ճշտող հարցին՝ դուք չե՞ք ազատվում նախին մարզպետի կադրերից, Սարգսյանը պատասխանեց․ «Ովքեր թերանում են իրենց աշխատանքի մեջ, միանշանակ ազատվում են աշխատանքից»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01