Գաղտնիք չէ, որ երեխայի ծնունդը ընտանիքում մեծ փոփոխություններէ ենթադրում և հաճախ առաջանում են խնդիրներ, որոնք խանգարում են լիարժեք վայելել ընտանեկան երջանկությունը: Եթե երեխայի լույս աշխարհ գալուց հետո դուք ցանկանում եք կրկին հայտնվել յոթերորդ երկնքում, ապա համեցեք)
Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի «Ibis» հյուրանոցումտեղի կունենա «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպում, որին ներկա և ապագա մայրիկները կստանան երեխայի ծննդից հետո առաջացած իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Սեմինարի բանախոսներն իրենց ոլորտում հայտնի, փորձ ունեցող, գիտակ և որակավորված մասնագետներ են:
Ինչպե՞ս երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը. հոգեբանական այս և այլ հարցերի պատասխանները կստանաք «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների դպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, Emily and mommy բլոգի հեղինակ, երջանիկ մայրիկ Մերի Սարիկյանից:
Հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը կխոսի այն մասին, թե ինչ մարտահրավերների են բախվում ծնողները երեխաների ծնվելուց հետո, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների քունը մինչև դպրոցական տարիք, ինչ է քնի հիգիենան և ինչպես ընտանիքում ձևավորել առողջ քնի մշակույթ:
Իսկ վերջին հատվածում Անուշ Հարությունյանը, ով ՀՀ-ում հայտնի երիտասարդ փաստաբան է, կխոսի աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին:
Սեմինար-հանդիպման ընթացքում ներկաներին սպասվում են անակնկալ-նվերներ, հատուկ հյուրեր, հյուրասիրություն:
Տոմսերի արժեքը 5000-7000 դրամ է, որից գոյացած հասույթի մի մասն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի նախաձեռնություններից մեկին:
Տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով(099)016909 հեռախոսահամարին կամ գրելով հետևյալ էջերին https://www.instagram.com/emily_and_mommy/, https://www.facebook.com/emilyandmommy/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARBJ10PljNC1-HjzZuammIzPvqgxc8C5plitRpsU2b2bhny02OpGA_Kxwgip0iF0dJ9AJqQaYttNJF4:
Դե ինչ, եկեք միասին գտնենք ճանապարհը դեպի յոթերորդ երկինք:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01