Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաեւ հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հանգամանքը: Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում եւ 2019թ-ի մարտի 27-ին «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» եւ «Պետական տուրքեր» եկամտատեսակը եւ նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը: Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներ են ունցել Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Հովիկ Ջիվանյանը եւ Էդուարդ Աղաբեկյանը: Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցերին ու մտահոգություններին՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ հարցի քննարկման հատուկ ընթացակարգը պայմանավորված է նախեւառաջ կապիտալ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման ժամկետներով եւ պայմաններով: Արձագանքելով գումարը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ուղղելու պատգամավորների առաջարկներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ միջոցներ են հատկացվելու նաեւ Քարվաճառ-Սոթք ճանապարհի կառուցմանը եւ գյուղերը մայրուղուն կապելու որոշ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ հակակարկտային շարժական կայանների արդյունավետությունը գնահատելուց հետո դրանց ներդրմանը: Անցնելով քվեարկությանը՝ խորհրդարանը 25 կողմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը: Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչեւ երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: ԱԺ նախագահը հայտարարեց, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կշարունակվեն 17:30-ին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01