ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի բացման կապակցությամբ` նշելով, որ այն նպաստավոր հարթակ է երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության խթանման, միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման և համագործակցության հետագա ընդլայնման համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մեծ ներուժը, որ առկա է հայ-էմիրաթական հարաբերությունների տարբեր բնագավառներում` տնտեսական, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի, գիտության ու կրթության ուղղություններով, քաղաքական հարթությունում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների շուկաներ: «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձեւավորված ջերմ հարաբերությունները և պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»,- նշել է Ազգային ժողովի նախագահը: Քաղաքական երկխոսության համատեքստում նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը` առանձնահատուկ նշելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան` քննարկելու երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ահմադ Ալի ալ-Սայեղը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին, և այդ հարթակը վկայությունն է այն մեծ հետաքրքրվածության, որ ունի իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդգծելով ձևավորված երկկողմ բարեկամական կապերը` նա ԱՄԷ ղեկավարության անունից հավաստիացրել է, որ պատրաստակամ են զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, հումանիտար: Պետնախարարը կարևորել է նաև միջազգային ամենատարբեր հարթակներում համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի: «Ոչ միայն կառավարությունների, այլ նաև երկու բարեկամ ժողովուրդների մոտ առկա է հարաբերությունների հետագա զարգացման մեծ կամք, ինչն արդյունավետ փոխգործակցության գրավականն է»,- նշել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը` կարևորելով միջխորհրդարանական կապերի ու փոխադարձ այցելությունների աշխուժացումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01