Մեքսիկական Մինատիտլան քաղաքում (Վերակրուս նահանգ) 13 մարդու սպանության մեջ կասկածյալը, որը կալանվել է ուրբաթ օրը, Pemex նավթային ընկերության աշխատակիցն էր, պարզվել են նրա կապերը թմրավաճառության հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Excelsior պորտալին։ Ավազակների խումբը ապրիլին Մինատիտլանում երեկույթի ժամանակ կրակ էր բացել, որի հետեւանքով սպանվել է 13 մարդ, ներառյալ մի փոքրիկ։ Զինված մարդիկ եկել են տոնակատարության եւ հանդիպում խնդրել հաստատության տիրոջ հետ, ինչից հետո կրակ են բացել ներկաների վրա։ Զոհվել են յոթ տղամարդ, հինգ կին եւ մեկ երեխա, եւս չորսը վիրավորվել է։ Ինչպես տեղեկացնում է պորտալը, զանգվածային սպանության մեջ կասկածվողը կալանվել է «Պահարիտոս» արդյունաբերական համալիրից դուրս գալիս, որը պատկանում է Pemex-ին։ Նա իբր ընկերության գործող աշխատակից է։ Նախնական տվյալներով՝ բացի հիմնական աշխատանքից, Քաչալ մականունով մարդը նաեւ զբաղվել է փողոցներում թմրանյութեր վաճառելով, ինչի պատճառով կոնֆլիկտ է ունեցել նշված տոնի կազմակերպչի հետ։ Իր տարաձայնությունները Քաչալը որոշել է լուծել արմատապես՝ սպանելով ընդդիմախոսին ու նրա հյուրերին։ Վերակրուս նահանգը Մեքսիկայի հարավ-արեւելքում է եւ երկրի առավել վտանգավոր շրջաններից է։ Վերջին տարիներին Մեքսիկան համակվել է բռնության ալիքով, որը հիմնականում պայմանավորված է կոկաինի ԱՄՆ տարանցման վերահսկողության համար հակամարտությամբ։ Մեքսիկայում 2017-ին կատարված սպանությունների թիվը կազմել է գրեթե 31,2 հազար, տեղեկացրել է լատինամերիկյան երկրի Վիճակագրության եւ աշխարհագրության ազգային ինստիտուտը։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55