Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է՝ առաջիկա տարիներին Արարատի մարզում կլինի տնտեսական հեղափոխություն. «Արարատի մարզը եզակին է, որտեղ համադրված են և՛ արդյունաբերությունը, և՛ գյուղատնտեսությունը, այսինքն՝ այստեղ առկա են բոլոր հնարավորությունները, որ մարզը դառնա առաջնային՝ իր տնտեսական պոտենցիալով: Գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը գեներացվում է Արարատյան դաշտում, դրա զգալի մասը՝ հենց Արարատի մարզում, և այն միտումը, որ հիմա նկատվում է՝ նոր այգիների ինտենսիվ տնկում, կաթիլային ոռոգման համակարգի անցկացում, ավելի լայն հողատարածքների պահանջարկ, մեզ հուշում է, որ առաջիկա տարիներին այստեղ տեղի է ունենալու գյուղատնտեսության ոլորտում տնտեսական հեղափոխություն»:
Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ արտասահմանում բնակվող շատ հայեր ցանկություն են հայտնում Հայաստանում այգիներ ունենալ, զբաղվել այգեգործությամբ, իսկ արտադրանքն էլ արտահանել, սակայն կա խնդիր. «Մեր հողատարածքները մասնատված են և դրանց սեփականատերերը պատրաստ չեն իրենց հողերը տրամադրել այլ գործարարի, որը ցանկանում է լայնամասշտաբ աշխատանք իրականացնել: Մի մասն էլ (հողի սեփականատերերի մի մասը – Tert.am) գտնվում է արտասահմանում և դրա պատճառով Հայաստանի հողերի որոշ մասը պարապուրդի է մատնված»:
Նախարար Պապիկյանը տեղեկացրեց, որ խնդրի կարգավորման ուղղությամբ Գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկել, առաջիկայում էլ օրենսդրական առաջարկով հանդես կգան. «Մեր նախարարության հետ միասին քննարկվում է՝ ինչպես կազմակերպել այդ գործընթացը: Մենք պիտի Հայաստանում հնարավորություն ստեղծենք, որ առկա հողային ռեսուրսը նպատակային օգտագործվի»
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01