Հայաստանն ու Իսրայելը երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն: Այս մասին Jerusalem Post-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշել է, որ երկու երկրներն էլ մեծ պատմություն ունեն ու հին քաղաքակրթությունների կրողներ են:
«Մենք ունենք ազգային ինքնության ու հպարտության մեծ զգացում, կարող ենք միասին աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսության տարբեր ճյուղերը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ուղիղ չվերթները, առողջապահությունը, մշակույթը, կրթությունը և այդպես շարունակ»,- ասել է Մնացականյանը:
Արտգործնախարարն անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ նշելով. «Դա եղել և մնում է մտահոգության լուրջ առիթ մեզ համար: Իսրայելի զենքի վաճառքը մեր ժողովրդի համար մահացու միջոց է: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է այդ զենքն օգտագործվում մեր իսկ ժողովրդի դեմ: Մենք մտահոգվում ենք անվտանգության հարցով և բացարձակապես վստահ ենք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և դուք շատ լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Միևնույն ժամանակ, մենք հանձնառու ենք զարգացնել խաղաղություն և անվտանգություն մեր տարածաշրջանում»: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը ոչ մի կերպ չի կարող նպաստել խաղաղության ու անվտանգության կառուցմանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որն Իսրայելի համար թշնամական պետություն է, ՀՀ արտգործնախարարը նկատել է, որ մեր երկիրը հաստատակամ է հարաբերություններ կառուցելու մի գործընկերոջ հետ՝ առանց բացառելու մյուսին: «Սակայն մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները վարվեն նույն կերպ: Մենք նաև շատ զգայուն ենք մեր գործընկերների զգայունությունների նկատմամբ»,- հայտարարել է Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք զարմացած կամ հիասթափված է այն փաստի առնչությամբ, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանություն՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Սա այն հարցը չէ, որի առնչությամբ պետք է զարմանամ: Ես ներկայացնում եմ մի ժողովրդի, որը շարունակում է առերեսվել այն արդարության ճնշմանը, որը ժխտվում է ավելի քան 105 տարի: Իմ ժողովուրդը հաղթանակած է, քանի որ ենթադրվում էր, թե մենք պետք է ջնջվեինք երկրի երեսից: Ժխտվող արդարության հարցը մարդկային բնույթ ունի: Իսրայելն է որոշելու՝ ճանաչել, թե ոչ, այլ ոչ թե Հայաստանը: Մեր հավաքական պատասխանատվությունն է այսօր նվազեցնել ցեղասպանության ու կոտորածների ռիսկը»:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:51 23.10.25
10:03 23.10.25
14:09 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02