ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին:
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ Մովսիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Մանկական երկաթուղու տարածքում գործող երաժշտական տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ:
«Ուրվականը» Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է, որն անցկացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ։ Համերգների, ակումբային միջոցառումների, արտիստական միջամտությունների, ցուցահանդեսների և ինստալիացիաների, ինչպես նաև մասնագիտական քննարկման միջոցով փառատոնը ստեղծում է համապատասխան միջավայր մտորելու երաժշտության ընկալման, դրա հասարակական կարևորության, քաղաքային միջավայրի և այն պայմանների մասին, որոնցում ձևավորվում են արդի մշակութային շարժումները: Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։
Հենց այդ նպատակով, մինչ փառատոնի անցկացումը, մաքրվել է Երևանի Մանկական երկաթուղու տարածքը, տեղադրվել են բազմաթիվ աղբամաններ:
Փառատոնը մեկնարկել է մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները քննարկել են զարգացման նոր ռազմավարությունները և միջամտությունները:
Փառատոնի երաժշտական ծրագրին մասնակցել են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից: Նրանք ներկայացրել են հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները:
Երևանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը ֆինանսավորվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: «Իմ Քայլը» հիմնադրամի ուղղություններից մեկն է սատարել նոր հնարավորություններ ստեղծող, նորարարական լուծումներ առաջարկող և Հայաստանի գրավչությունը` որպես զբոսաշրջային երկիր բարձրացնող նախաձեռնություններին: Փառատոնը կազմակերպել են «Սինթպոզիում»-ի, «Կլամմկլանգ»-ի, «Հայփ-փոփ» պատկերասրահի, Միրզոյան գրադարանի, «Ռաբիցա»-ի, «Ռադիո Մորֆեուս»-ի, Կոնդ պատկերասրահի, Ռիխտերֆեստի և այլ միջազգային անկախ ցուցասրահները և արվեստագետները:
Հիմնադրամը և կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել ամենամյա՝ օգտագործելով փառատոնի ներուժը որպես զբոսաշրջային գրավչություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01