«Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը և այդ խափանման գործընթացը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմված «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, դրանից հետո իր արձագանքին։
Նա նշեց, որ կարևորում է ՀԿ-ներին, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, դրանց համար անհրաժեշտ, ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի դրանք բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել:
«Սա կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրականացնում են պետության գործառույթը։ Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները պետությունը որևէ կերպ չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Արդյոք ճի՞շտ եք համարում սա, թե ոչ: Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորել այս կազմակերպության աշխատանքը և, ընդհանրապես, շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրականացնել և շարունակում են իրականացնել պետության գործառույթները, որովհետև բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն, և մենք որևէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ոչ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ոչ սեռական բռնության բռնության ենթարկված անձանց աջակցությանը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ այդ ընկերության հետ զուտ գործընկերային հարաբերություններ են։
Ինչ վերաբերում է այդ գրքին, Զ. Բաթոյանն ասաց. «Այլասերվածության ուղղված որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն՝ կկարդան, չեն ուզի, չեն կարդա, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, դաստիարակել: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ, և ես զերծ եմ մնում որևէ գնահատական տալուց»:
Հարցին, թե դժգոհություններ են հնչել, որ պետական մակարդակով, ի դեմս ձեզ, պաշտպանվեց այդ գիրքը, նախարարն ասաց. «Ես գիրքը չեմ պաշտպանել, ես պաշտպանում եմ Հայաստանում ՀԿ-ի գործունեության իրավունքը, որն ուղղված է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն: Մեր նախարարությունը գրքերի տպագրության իմաստով դերակատարում չունի, դա այլ ոլորտ է: Այն, որ ես այդ գիրքն եմ պաշտպանել, իրականության խեղաթյուրում է: Ես գիրքը տեղադրել էի, որպեսզի հստակ լինի, որ այդտեղ որևէ այլասերման նշույլներ չկան:
Ես գրքի գրախոսությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում որևէ գրքի գրախոսությամբ զբաղվել»:
Մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը: Գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում: ... Միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը: Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլոք, ովքեր տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»։
Դրանից հետո նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր տեղի ունեցած միջադեպին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01