Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հրադադարի ռեժիմը խախտվելու է, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր, «Արծիվ» մահապարտների զորախմբի համակարգող հրամանատար Աստվածատուր Պետրոսյանն՝ անդրադառնալով սահմանին հակառակորդի ակտիվացմանը:
«Միչև 5-6 երկիր չստորագրեն խաղաղության պայմանագիր՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը, միշտ հղի կլինի վտանգով, զենքերը պարպելու, «կիսատղայություն» անելու միտումով»,-ընդգծեց նա:
Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ սահմանին կատարվածին պետք է նաև այլ տեսանկյունից դիտել. «Եթե ուշադիր լինեք՝ սահմանին կրակոցները գրեթե կրկնապատկվեցին Մեդվեդևի գալու օրերին: Դա ոչ թե Ալիևն էր ուզում, այլ մեր ավելի մեծ հակառակորդը՝ Թուրքիան, որն առանց Ալիեւի էլ կարող է այդ զինուժը մեր դեմ ուղարկել»:
Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ մենք ագրեսիվ ուժերով ենք պատված:
«Մեր ստրատեգիան ուղղված պետք լինի ընդհանուր հակառակորդին տապալելուն և մեր տարածքից դուրս պատերազմ մղելուն, բայց երբ հոխորտում ենք, պետք է չափ ու սահման պահպանել, հասկանալ՝ եթե ինչ-որ բան ուզում ենք, կարո՞ղ ենք նվաճել, վերանվաճել, վերաիմաստավորել: Այդ ամենը մեր մեջ պետք է հորդի մի բերանով: Այ, Շուշիում մի լեզվով խոսեցինք: Այնտեղ չկար, որ ճակատամարտը պիտի գլխավոր շտաբի պետը ղեկավարի, պաշտպանության նախարարը կամ այլք: Մենք բոլորս պետք է զորավիգ լինենք, որ, եթե մեր զինվորին մազին կպնեն պետք է կրկնակի պատասխան տանք, այդ պատճառով էլ կիրառում ենք ճշգրիտ զենքեր»,-նշեց նա
Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Տավուշի սահմանագոտում լարվածությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանի զինուժի փոխարեն սահմանապահ զորքերի տեղակայման արդյունքում հակառակորդը նոր զորամասեր է կառուցում և փորձարկում առաջնագծում, ազատամարտիկը շեշտեց. «Այն, թե ինչ է արվում, սահմանին, գաղտնիք է: «Սահմանապահ զորք» հասկացությունն իրականում չկա, Ադրբեջանի բոլոր զորքերն էլ սահմանապահ են: Նրանք պարզապես զինուժի քանակն են ավելացնում, զորանոցներ են կառուցում, մենք էլ արգելակում ենք»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44