 
            Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել:
Ավելին, դեպքի հաջորդ օրը Օսիպյանը հայտնել էր, որ ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ:
Սակայն պարզվում է` մինչեւ հիմա այս քրեական գործն այդպես էլ չի բացահայտվել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հարցաքննել է ոստիկանության մատնանշած կասկածյալներին, սակայն այդպես էլ որեւէ ապացույց չի եղել, որ նրանք են թալանել Ապրիլյան զոհերի հարազատներին:
Ավելին, որեւէ ապացույց չի եղել, որ նրանք ընդհանրապես գտնվել են այդ տարածքում: Ու, փաստորեն, պետք է արձանագրենք՝ կատարվածից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն մինչ օրս այն բացահայտված չէ:
Սա, թերեւս, իրավապահ համակարգի ամոթն է:
Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, հաշվի առնելով, որ հանցագործության թիրախ են դարձել պատերազմի զոհերի հարազատները, որ եկել էին սգալու հերոսների մահը` իրավապահ համակարգը պետք է ջանք ու եռանդ չխնայեր կատարվածը օր առաջ բացահայտելու հարցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42