Դեպի Արցախ ավտոերթով նպատակ ունենք խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու ընթացքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանն՝ անդրադառնալով դեպի Արցախ իրականացվելիք իրենց ավտոերթին:
Հիշեցնենք, որ ավտոերթն անցկացվելու է մայիսի 25-28-ը:
«Դեպի Արցախ միասնության ավտոերթը վերկուսակցական է, որևիցե կուսակցական խնդիրների հետ կապ չունի, դա վտանգները չեզոքացնելու համար է: Այս ժամանակահատվածում գոնե պարզ է դառնում Արցախի ՀՀ-ից պաշտոնապես անջատված մնալը ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Երթը հիմա է իրականցվում՝ օր առաջ Արցախը ՀՀ-ի մաս պաշտոնապես ճանաչելու օրակարգով: Վտանգը երևում է թեկուզ ԱՀ պաշտոնյաների հնչեցրած այն հստակ տարանջատումից, որ Արցախը առանձին պետություն է, այսինքն՝ այն ինչ ձևական ասվում էր զուտ արտաքին քաղաքականության համար, հիմա փորձում են լրջացնել, իսկ մենք հզոր ենք որպես մեկ պետություն, մեկ ժողովուրդ»,-ընդգծեց նա:
Արեգ Կյուրեղյանը նշեց, որ այդ օրակարգով Արցախում իրականացնում են նաև ստորագրահավաք: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Արցախում «Սասնա ծռեր» կուսակցության անդամները ստորագրահավաքի գործընթացի կամ ավտոերթի հետ կապված խնդիրների չեն բախվի, Արեգ Կյուրեղյանն ասաց. «Անձամբ կուսակցության անդամների նկատմամբ ճնշում չկա, բայց այնտեղի նախկին հայտարարություններից մենք գիտենք, որ գոնե Վիտալի Բալասանյանի մակարդակով փորձում են ժողովրդին վախեցնել: Թեկուզ էն հայտարարությունը, որ ովքեր խոսում են Արցախի և ՀՀ-ի միացման մասին, թող չմտնեն Արցախ, ավելի շատ ցույց է տալիս, որ ուղղված է Արցախի ժողովրդին՝ նկատի ունենալով այն, որ ովքեր այդ կարծիքին են, Արցախում տեղ չեն ունենալու: Տարբեր հավաքներ են եղել, որին մասնակցել է Վիտալի Բալասանյանը և բոլոր հավաքները տարբեր ուղղություններով, տարբեր վարչական շրջանների ղեկավարների, գյուղապետերի վրա ճնշումներ գործադրելով»:
Հարցին՝ արդյո՞ք արցախցիները համաձայն են, որ Արցախի Հանրապետությունը ստանա մարզի կարգավիճակ, Արեգ Կյուրեղյանն ասաց, որ կարծում է՝ մեծամասնությունը կիսում է այդ գաղափարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01