ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել, սակայն Դատական տեղեկատվական համակարգում այն արդեն տեղադրված է:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ ասված է՝ հիշյալ որոշմամբ արձանագրվել է, որ դատարանը ինքնաբացարկ է հայտնել մի քանի պատճառով, մասնավորապես, սույն գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, ներկայումս դատավոր Վարդան Գրիգորյանը իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն:
Բացի այդ դատավորը պարզել է նաև, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել ՀՔԾ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի միջնորդությունը` մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով դատախազի միջնորդության հիման վրա, 29.12.2018թ-ին ինքնաբացարկ է հայտնել:
Միաժամանակ որոշման մեջ դատավորը նաև նշել է, որ 2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, իսկ 2005 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը, ով ներկայումս իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը։
Դատարանն արձանագրել է, որ այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում է, որ անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնել:
«Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի»,֊ասվում է որոշման մեջ:
Պաշտպանական խումբը գտնում է, որ նույնիսկ այս պարագայում դատարանը պարտավոր է դատական նիստ հրավիրել, կողմերին տեղեկացնել ինքնաբացարկի հիմքերի առկայության մասին, հաշվի առնելով այն, որ որևէ նախատրամադրվածություն չունի սույն գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնում՝ առաջարկելով կողմերին քննարկել իր ինքնաբացարկի անտեսման հարցը:
Պաշտպանական խումբը պնդում է նախկինում հայտնած իր դիրքորոշումը՝ դատարանն ամեն դեպքում պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցի հարցին՝ հետևաբար գտնում են, որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01