Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է կոչվում:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀՊՏՀ մուտք գործող յուրաքանչյուր ուսանող այսուհետ պետք է իմանա, որ բարձր առաջադիմություն ցուցաբերելու և ուսման տարիների ընթացում անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելու պարագայում ոչ միայն գնահատված է լինելու աշխատաշուկայի կողմից ընդհանրապես, այլև առաջին գործատուն, որը շահագրգռված է լինելու նրանց որպես աշխատակից ընդունելու, իրենց հարազատ բուհն է: «Սա շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար թե՛ երկարաժամկետ կարիերա կառուցելու համալսարանում, թե՛ կարճաժամկետ աշխատանքային փորձ ապահովելու համար, եթե նրանք ցանկանան հետագայում այլ ոլորտում իրենց աշխատանքային գործունեությունը շարունակել: Սրանով այդ ուսանողների համար լուծվում է նաև այն խնդիրը, որ գործատուներն աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում»,- ասել է Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը՝ նշելով, որ առաջին փորձն արվել է:
2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացնող ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում ՀՊՏՀ 6 ուսանողներ, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքի են անցել:
Հետագայում այս գործընթացը կդառնա ավելի մասշտաբային, կտարածվի մյուս ստորաբաժանումների վրա այն իմաստով, որ լավագույն որակներ դրսևորող ուսանողները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային փորձը ձեռք բերել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, թե՛ հիմնական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելուն:
«Մեր համալսարանի առաքելությունը ոչ միայն մեզ մոտ սովորող ուսանողներին գիտելիք, հմտություններ և կարողություններ փոխանցելն է, այլև նրանց աշխատանքով ապահովելը: Մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ չի լինելու մեր համալսարանում գեթ մեկ ուսանող կամ շրջանավարտ, որն իսկապես սովորում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանք գտնել, այսինքն՝ ՀՊՏՀ-ում բարձր առաջադիմությամբ սովորելը լավ աշխատանք գտնելու ամուր երաշխիք է: Եվ այս պահից սկսած՝ մեր համալսարանը ներգրավվում է այն կազմակերպությունների շարքը, որոնք ակտիվորեն զբաղվելու են մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի ընդունելով»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01