Մայիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առարկայական քննարկել դատարան-բանկ արդարադատական գործընթացներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացնել e-court համակարգի ներդրման մեխանիզմները։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Սնանկության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, մեկ տասնյակից ավելի բանկերի ներկայացուցիչներ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր խոսքում նշել է, որ բանկերի ներկայացուցիչների հետ այս ձևաչափով առաջին հանդիպումը կողմնորոշիչ նշանակություն ունի՝ պրակտիկ փորձի առաջադրմամբ առանցքային շատ հարցերի լուծումը գործնական ուղի մղելու համար։
Ներկայացվել են վարչական արդարադատության ծախսատարության կրճատման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման, օպերատիվության ապահովման նպատակով արդարադատական գործընթացների թվայնացման արդյունավետությունն ապահովող գործիքակազմերը։
Նշվել է, որ մշակման փուլում է e-court համակարգը, և առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։
Կարևորվել է, որ թեստավորման արդյունքների հիման վրա և էլ-արդարատության փուլույին լուծումների ճանապարհով գնալու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել բանկերի ծախսերը, թեթևացնել պետական ծախսերը, բանկ-դատարան հարաբերություններում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնը, այլև ապահովել այդ հարաբերությունների թափանցիկությունն ու գործունեության արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ևս Բարձրագույն դատական խորհրդում մշակվում է մի հայեցակարգ, որով բոլոր դատարաններում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, երբ ցանկացած շահառու իրեն անհրաժեշտ տեղեկությունը կկարողանա ստանալ մեկ պատասխանատու անձից։
Ներկաների միջև ծավալվել է հետաքրքիր քննարկում, հնչել են գործնական և կառուցողական երկկողմ առաջարկներ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01