ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի (UNESCO/ Emir Jaber al-Ahmad al-Jaber al-Sabah Prize for Digital Empowerment of Persons with Disabilities) » մրցանակի համար: Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգևատրել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար: Անհատները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվությունը: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում է). կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ: Հայտերը պետք է ներկայացված լինեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով և կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին և չափորոշիչներին համաձայն, այլապես` չեն դիտարկվի: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև: Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով, քանի որ ինքնառաջադրված հայտեր չեն ընդունվում. յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է նաև ներկայացնել մրցանակի կանոնադրության 6-րդ հոդվածի 6.3 կետով սահմանված երաշխավորության նամակի նախագիծ: Հայտ ներկայացրած անհատներն ու կազմակերպությունները պետք է ունենան ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ և հստակ երևացող արդյունքներ ու ձեռքբերումներ: Ժյուրիի կողմից տրված եզրակացության հիման վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը կընտրի երկու հաղթող, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի վկայագիր և 20.000 ԱՄՆ դոլար: Մրցանակին վերաբերող այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Ցանկացողները պահանջվող լրացված փաստաթղթերը մինչև ս.թ. օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55