Քաղաքացու հաղորդումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, Դատախազությունը պահանջել է ոստիկանությունից և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա ասաց, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։ «Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լուրեր տարածվեցին, որ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր, որ ինքն ու իր հայրն առնչություն են ունեցել Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ջուլֆալակյանը տեղեկացրել էր, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողներին ասել էր, որ Արսեն Ջուլֆալակյանն իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01