Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի´ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ:
Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ: Մեր ժողովրդի համար մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել: Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը փառքով են գրվել մեր պատմության մեջ: Անչափ կարևորում ենք 74 տարի առաջ մեր պապերի՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, կրկնակի հպարտության առիթ է 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծումը: Խորհրդանշական է, որ մայիսյան հաղթանակները հենց Երկրապահի օրով են սկսվում մեր տոնացույցում:
Այս տոնը մենք` երկրապահներս, վաստակել ենք մեր անձնուրաց պայքարով, հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր արյան ու մեր զինակից ընկերների թանկ կյանքի գնով: Մայիսի 8-ին, փառաբանելով մեր նահատակված ընկերներին, մեզնից յուրաքանչյուրը հպարտությամբ է հիշում իր անցած պատերազմական ուղին: Այս պատերազմում մեր հաղթանակի գրավականը մեր համազգային համախմբվածությունն էր:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր . «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»: Մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք: Այսօր էլ հպարտությամբ ամրագրելով ազատամարտում մեր տարած փառավոր հաղթանակը` վստահորեն կարող ենք ասել, որ այո´, արդեն մենք ապրում ենք այն երկրում, որի մասին երազել է ամեն մի հայ իր կռիվը տալիս, և հանուն մեր երկրի անառիկության, հանուն ազատագրված Արցախի դարձյալ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրելու մեր թշնամիներին:
Մայիսի 8-ը նաև ստեղծարար աշխատանքով իր հայրենին շենացնող հայի տոնն է, սահմանում կանգնած հայ զինվորի տոնն է, Եռաբլուրում հանգչող մեր ընկերների տոնն է, և, վերջապես, Սպարապետի և մե′ր տոնն է:
Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին:
Մեծ խոնարհում մեր բոլոր նահատակ ընկերներին:
Փա´ռք ազատամարտիկներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01