«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է լուրջ բաղադրիչ:

Բանն այն է, որ երեկ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին գլխավորապես մասնակցում էին ընդդիմադիր շրջանակները, նաև «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի ներկայացուցիչ: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ ու ԼՀԿ ներկայացուցիչներից բացի Արցախում ՀՅԴ կազմակերպած ֆորումին մասնակցում էին քոչարյանական շրջանակները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որ ելույթ է ունեցել, ՀՀԿ-ականները և իշխանություններին արմատապես քննադատող անձինք:

Մյուս կողմից` հետաքրքիր է փաստը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:

Եվ, այո, իրավական առումով դատախազության պարզաբանումը միանգամայն ճիշտ է, այլ կերպ ասած` նախկին նախագահներն այս հարցում մի փոքր ուշացել էին, սակայն տվյալ դեպքում հարցն ունի նաև բարոյական կողմ՝ հաշվի առնելով, որ այդպիսի երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն էին հայտնել Արցախի ներկայիս և նախկին նախագահները, այլ կերպ ասած` ամբողջ արցախահայությունը։ Եվ այս պարագայում տվյալ անձանց դիմումին կարելի էր նաև այլ կերպ մոտենալ՝ մի կողմ դնելով, թե ում էր վերաբերում Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44