Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն Հայաստանի տարածքում Գեորգիևյան ժապավենների կիրառման և ՌԴ ռազմական ոստիկանության գործառման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում Նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որպես իր համար Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր նշող Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին ձևավորել է գաղութատիրական նկրտումներ ունեցող մի ավանդույթ, որի շրջանակներում օտարերկրյա պետությունների տարածքներում կազմակերպում է Ռուսական կայսրապետականության խորհրդանիշ համարվող Գեորգիևյան ժապավեների կիրառմամբ միջոցառումներ, որոնցից հատկապես աչքի է ընկնում այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթը:
Ցավոք սրտի, այս ամոթալի երևույթը նույնիսկ պետական մակարդակով ընդունվում և կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Արդեն ականատես ենք լինում, որ ՀՀ կառավարության անդամներից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակավ հանդես է գալիս Գեորգիևյան ժապավենը կրծքին փակցրած խրոխտ կեցվածքով:
Բացի այդ՝ մամուլում հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և որ դրա ժամանակ նախատեսվում է կրել նաև 1988-1994 թթ. ազատագրական պատերազմի և 2016 թ. Քառօրյա պատերազմի հերոսների՝ Գեորգիևյան ժապավեններով երիզված դիմանկարներ:
Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ իրավապահների հետ միասին մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում իրավակարգի ապահովման նպատակով գործառելու են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, մինչդեռ ՀՀ տարածքում դրանց առկայությունը, գործառույթներն ու իրավասությունը սահմանված չէ ՀՀ և ՌԴ միջև կնքված որևէ պայմանագրով, ուստի դրանց գործառումն ապօրինի է:
Շատ ամոթալի և ցավալի է, որ Մայիսի 9-ի՝ մեզ համար Հայրենիքի վերատիրացման մեկնարկի սրբազան նշանակություն ունեցող Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և, որպես մասնակի մի երևույթ, զետեղվում է ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների և միջոցառումների համատեքստում:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների թողտվությամբ և մասնակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս դրսևորումները և մեր ժողովրդին կոչ ենք անում մերժել դրանք»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01