Ես նման եմ մի մարդու, որ կարող եմ լինել Հայաստանի վարչապետ և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր, ովքեր կարող են, չգիտեմ ...»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ Դավիթ Սանասարյանի գործի քննությունը նորմալ ձևով ընթանա, որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք հատկապես այս գործի շրջանակներում փորձում են որոշակի խոչընդոտներ ստեղծել, կողմ են կամ դեմ են այս գործին։
Նա նշեց, որ ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։
«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ այդպես է օրենքը, տրամաբանությունը պետական կառավարման։ Բացառվում է, որ որևէ պայմաններում ես երկրում թույլ տամ անկառավարելիություններ, քաոսներ, պալատական ինտրիգներ։ Բացառված բան է։ Կտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանա։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ տնօրենը, դեռ սկզբից, երբ պարզ էր, թե գործն ինչ ուղղությամբ է գնում, երկու-երեք անգամ եկել է ու առաջարկել, որ գործը փոխանցի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև, ըստ ամենայնի, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում էլ նեղվում են այդ կասկածներից, որ ոչ օբյեկտիվ են։
«Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննարկենք, տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի։ Եթե օբյետիվության համար պետք է այդ գործը գնա Հատուկ քննչական ծառայություն, բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց կառավարության ղեկավարը։
Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարղ լինել տարբեր այլ պետություններ։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01