Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր աշխատավարձի բարձրացված մասը՝ 400 հազար դրամը որոշել է ամեն ամիս ուղղել համայնքում տեղի ունեցող որևէ բարեգործական միջոցառման: Այս մասին նա հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում:
Հայկ Մարությանը նշեց, որ 16 տարեկանից գիշեր- ցերեկ աշխատել է և այս տարիքում արդեն իրեն բավական ապահովված մարդ է համարում: «Երևանի քաղաքապետարանում իմ գտնվելը միայն մեր հեղափոխության արդարության սկզբունքները պահելու համար է, գումարային ակնկալիքներ չունեմ: Ես այս պահին 400 հազար դրամ եմ ստանում և շարունակելու եմ նույնքան էլ ստանալ: Երբեք չեմ օգտվել, չեմ օգտվում և չեմ օգտվի պարգևավճարներից»,-ասաց նա՝ հավելելով, որ ի սկզբանե դեմ է եղել քաղաքապետարանի 1700 աշխատակիցների հետ նաև իր աշխատավարձի բարձրացմանը, սակայն իրավաբանները պնդել են, որ դա օրենքի կետի խախտում կդիտարկվի:
Քաղաքապետն ընդգծեց, որ այս պահին բոլոր գերատեսչությունները, նախարարությունները, պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով: «Մենք ուզում ենք գնալ ավելի պարզ և բաց ճանապարհով, այն, ինչ կոչում է «աշխատավարձ պլյուս պարգևավճար» բերել աշխատավարձի դաշտ»,-ընդգծեց նա, վստահեցնելով, որ աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների բյուջեի մեջ:
Հաշվի առնելով այն բուռն արձագանքները, որ առաջացել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման շուրջ, Հայկ Մարությանը որոշեց ավագանու նիստի օրակարգից հանել հարցը՝ ավելի լայն քննարկման և կոնսենսուսի գալու համար:
Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 43 անդամ: Երևանի ավագանու անդամները նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գարիկ Նալբանդյանի հիշատակը, ով օրեր առաջ աշխատանքային պարտականությունները կատարելիս վթարի էր ենթարկվել և մահացել:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ (քաղաքապետն իր բանավոր խոսքում հիշատակել է 400 հազար դրամ՝ նկատի ունենալով հարկային պահումներից հետո իր ստացած գումարը): Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը որոշման համաձայն կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն: Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01