Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 16%-ով, մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ Էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27%-ով: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: «85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել՝ պարենային աղքատության գծից նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15.000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հանրապետության մի շարք պետական ԲՈՒՀ-երում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը, Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40%-ով, որոշ տեղերում՝ 100%-ով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30%-ով բարձրացվել է թվով 39 աշխատակիցների աշխատավարձերը, 2017թ. համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10,7 %-ով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01