ԵՏՄ կարգավորումների շրջանակում մաքսատուրքերի բարձարցումը հետաձգելը բարդ հարց է, որովհետեւ պայմանավորվածությունները կայացվել են եւ տուրքը պետք է բարձրանա: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2020 թվականի հունվարի 1-ից կտրուկ բարձրանալու են մի շարք ապրանքների, այդ թվում երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: «Գլոբալ առումով նաեւ պետք է պատասխանենք հարցին՝ մենք մեր երկիրը պատկերացնում ենք հին մեքենաների գերեղմանո՞ց, թե՞ պատկերացնում ենք մի երկիր, որտեղից պետք է դուրս գալ էլեկտրամոբիլներ, էլեկտրաավտոբուսներ: Պետք է առաջ գնանք: Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն: Այսօր ավտոմեքենա ներկրողներն այնքան մեքենա են ներկրում, որ 7-8 տարի պետք է, որ դրանք վաճառվեն: Մեքենա է, որ ներկրվում է»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե որքան բյուջեն կտուժի մաքսատուրքերի բարձրացումից, քանի որ կնվազի ավտոմեքենաների ներկրումը, վարչապետը պատասխանեց. «Բյուջեն դրանից չի տուժի, մեր բյուջեի հետ ամեն ինչ նորմալ է, տեսանք, որ մեծ, ամբիցիոզ ծրագրեր ունենք»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44