Երևանի ավագանին ընդդիմադիր խմբակցության առաջարկով օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանեց։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ «Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։
Քննարկվե՞լ է իր հետ այդ հարցը, թե ոչ և որքանո՞վ է դրական համարում դպրոցի անվանափոխումը՝ Slaq.am լրատվական կայքը փորձեց ճշտել «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանից, ով հանդիսանում է «Հայ-ռուսական գեղասահքի դպրոցի» հիմնադիրը:
«Ինձ հետ նման քննարկում եղել է, սակայն ես չեմ տվել իմ համաձայնությունը: Ասեմ ավելին՝ ես սխալ եմ համարում քաղաքապետարանի կողմից կայացրած որոշումը, որով դպրոցն անվանափոխվեց, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»,- նշեց Սերգեյ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ: Այդ նախագծի իրականացման համար մեր հայրենակիցը ներդրել է 7.5 միլիոն դոլար :
Նյութը պատրաստեց Ամինա Ղազարյանը
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01