Հայաստանում մայիսի 15-ից սկսվելու են լայնամասշտաբ ճանապարհաշինարարական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես էլ էի շտապեցնում աշխատանքների մեկնարկի հետ կապված, սակայն ինձ ասացին, որ կան որոշակի չափանիշներ՝ ջերմաստիճան, եղանակային պայմաններ: Այնպես, որ մայիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքները: Բացի բյուջեի գումարից, հավելյալ 7 մլրդ դրամ հատկացնում ենք, որպեսզի ճանապարհաշինարարությունն իրականանա: Այն, որ Հայաստանում ճանապարհների մի մասի վիճակը աղետալի է, դրա մասին ոչ մի խոսք: Մենք պետք է արագ ամբողջ հանրապետությունը բերենք նորմալ վիճակի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, 2019թ-ին նախատեսվում է նորոգել շուրջ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Ներկայացնելով ճանապարհաշինության հետ կապված մինչ այժմ արված աշխատանքը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրի շրջանակներում 2018թ-ին վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնքներ՝ շուրջ 23.000 բնակչությամբ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44