Մեծ Բրիտանիան վաղաժամ Է համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին խոսելը, սակայն նախազգուշացնում Է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող պարտավորությունների չկատարման դեպքում նրան հետեւանքներ են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների գծով նախարար Մարկ Ֆիլդը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: «Մեծ Բրիտանիան խիստ անհանգստացած Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Իրանի հայտարարությունից: Մենք սերտ կապի մեջ ենք համաձայնագրի մյուս մասնակիցների հետ»,-ասել Է Ֆիլդը: «Մենք կոչ ենք անում Իրանին՝ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կուժեղացնեն լարվածությունը եւ կատարել իր պարտավորությունները: Դեռեւս վաղ Է խոսել պատժամիջոոցների վերականգնման մասին, սակայն հարկ Է հիշել, որ դրանք հանվել են միջուկային սահմանափակումների փոխարեն՝ ԳՀՀԾ-ին համապատասխան: Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, ապա, բնականաբար, կլինեն հետեւանքներ: Եթե Իրանը կատարի իր պարտավորությունները, ապա Մեծ Բրիտանիան նույնպես կկատարի իր պարտավորությունները»,-ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01