2018-ին Հայաստանում քանակական հարաբերությամբ հանցագործությունների թիվն ավելացել է: Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում հանցագործությունների 22551 դեպք է գրանցվել: Սա 11.2 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Սակայն քրեաբանության հարցերում, գնահատելով այս կամ այն երկրում հանցագործությոեւնների աճը կամ նվազումը, ուշադրություն է դարձվում այն հացագործություններին, որոնք ունեն լատենտություն կամ հակառակը՝ չունեն», - հավելեց Դավթյանը: Ընդ որում նա նշեց, որ 2018-ին Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է սպանությունների ամենացածր մակարդակը: Գլխավոր դատախազն ընդգծեց, որ 2018-ին Հայաստանում 38 սպանություն է գրանցվել: Դատախազի հավաստմամբ զգալիորեն կրճատվել է նաեւ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ավազակային հարձակումների դեպքերի թիվը: Դավթյանը միաժամանակ խոստովանեց, որ 2018-ին ավելացել է մանր եւ բնակարանային կողոպուտների թիվը: «2017-ի համեմատ 2018-ին աճը կազմել է գրեթե 60 տոկոս: Այնուհետ մեքենա վարելիս կոպիտ խախտումների թվի աճն է: Այսպիսով, 2017-ի համեմատ 2018 թ. խախտումների աճը կազմել է գրեթե 30 տոկոս: Բայց ամենից շատ անհագստացնում է այն, որ այդ հանցագործությունների աճի արդյունքում 25 տոկոսով ավելացել է նաեւ մահացու դեպքերի թիվը», - ասաց նա: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ 2018 թ. նրանք կարողացել են բացահայտել 12 անգամ ավելի շատ կոռուպցիոն հանցագործություններ, որոնք մեծ վնաս են հասցրել պետական բյուջեին, քան 2017 թվականին: Նա նաեւ ընդգծեց, որ ավելացել են ոչ միայն կոռուպցիոն սխեմաների եւ հանցագործությունների հայտնաբերման դեպքերը, այլեւ պետությանը հասցված վնասների փոխհատուցման ծավալները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01