Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ ԱԱԾ տնօրենին ասել եք, որ պետք չէ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխել ՀՔԾ տիրույթ: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դուք ձեր 1 տարվա գործունեությունը ամփոփող ասուլիսում հայտարարեցիք, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ չկա, բայց քիչ հետո մեկ այլ հարցի պատասխանով փաստեցիք, որ կա: Դուք ասացիք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երկու-երեք անգամ եկել է Ձեզ մոտ, խնդրել է Սանասարյանի գործը փոխանցել ՀՔԾ-ին, բայց Դուք ասել եք՝ դեմ եք: Երբ ձեզ գալիս են, հարցնում՝ ով քննի գործը, ուրեմն դա սուպերվարչապետական համակարգ է»,- ասաց Մարուքյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, իսկ ԱԱԾ տնօրենը՝ վարչապետին ենթակա պաշտոնյա: «Երբ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն և քանի որ հարցադրումը քաղաքական է և ոչ թե իրավական, ես ասել եմ՝ գուցե քաղաքական որոշում կայացվի և այս հարցը ուրիշ մարմին քննարկի, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ասել է, որ իրենք՝ որպես քաղաքական մարմին, պետք է կարողանան կրել այդպիսի քաղաքական հարվածներ և այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: «Ես այս քաղաքական գործի ընթացքը չեմ վերահսկում, քրեական գործի վերաբերյալ գործնականում ունեմ այնքան տեղեկատվություն, ինչքան հանրությունը: Այն տեղեկատվությունը, որ ես ավել ունեմ, այդ տեղեկատվության աղբյուրը ԱԱԾ-ն չէ»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե քրեական գործի ընդհատություն է առաջանում, ապա դատախազը կարող է վերցնել մեկ մարմնից և տալ մեկ այլ մարմնի: «Այդ հարցը չէր կարող ձեր մոտ քննարկման առարկա դառնալ: Այդ գործը, ըստ օրենքի, ընդհատյա է ՀՔԾ-ին, բայց ես այդ դաշտ չեմ մտնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Փաշինյանն ասաց, որ ինքը քաղաքական հնչեղությունը հաշվի առնելով՝ կարող էր միջնորդել գլխավոր դատախազին, որ քննարկեն այս գործը տեղափոխելու հարցը՝ այդտեղ կատաստրոֆիկ բան չկա:
Մարուքյանը Փաշինյանին նաև հիշեցրեց, որ կառավարության վերջինս նիստում նա ԼՀԿ-ին մեղադրել էր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչության կազմակերպմանն աջակցելու մեջ: Մարուքյանն ասաց, որ դա լուսաբանվել է մամուլով և իրենք պահանջում են հերքում:
«Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբակցության չի աջակցում, և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը, սխալ են ընկալել, և եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ես ներողություն եմ խնդրում դրա համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկել էր գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարել, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Փաշինյանն էլ առաջարկի մասին ասել էր՝ առաջարկվում է պաշտոնյաների գրաֆիկներն ինտերնետում դնել՝ կից խորհրդատվությամբ, թե ոնց կարելի է նրանց նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել:
ԼՀԿ-ն էլ հերքման պահանջ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտչական բնույթի տեղեկությունները:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44