Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, մայիսի 8-ին մասնակի բավարարեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատարանն արձանագրեց, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:
Նշենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին, երբ նա մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ամիսներ շարունակ որոշումը չի ուղարկվել ի կատար ածվելու, և միայն այն բանից հետո, երբ նրան 2018 թվականի դեկտեմբերի 11-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել, դեկտեմբերի 12-ին գույքի վրա արգելանք է դրվել: Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01