«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, և պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ:
Փաշինյանի խոսքով` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, և հիմա ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնել է. «Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում` ԱԱԾ-ն, ինչ է, չգիտի՞՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել»:
Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ընդհանրական պատասխան է տվել. «Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է` և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ ի՞նչ գործողություն է ձեռնարկվել…
Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, և էդ պատառիկների հետևից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա և էդպես…»:
Այս թեմային անդրադարձել է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»:
Նկատենք, որ տեղի ունեցածն ամենևին էլ արտառոց չէ. վաղ, թե ուշ սպասելի էր, որ նման փաստ կբացահայտվի` հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը: Բնական է, որ հեռանալուց առաջ հետքերը մաքրելու փորձեր արվել են: Ի վերջո, նախկինների օրոք ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել: Ու բնական է, որ առաջին հերթին արխիվներից պետք է անհետացած լինեն մարտի 1-ի, նաև ՀՀԿ իշխանության ժամանակ ընդդիմադիր գործիչների դեմ «թղթապանակները», որպեսզի չերևա, թե իրենց իշխանությունն ինչերի է ընդունակ եղել:
Չենք զարմանա, եթե պարզվի` անհետացել են նաև շատ այլ աղմկահարույց դեպքերի նյութեր, այդ թվում` հոկտեմբերի 27-ին ու նախկին իշխանությունների օրոք քաղաքական սպանություններին վերաբերող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55