«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առիթով։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 9-ն է՝ Հայոց փառապանծ Մայիսյան եռատոնը, մեկտեղումը Հայրենական մեծ պատերազմում մեր քաջորդիների հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման:
«Ժառանգություն» կուսակցությունը հպարտության և երախտագիտության խոր զգացումով շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի խնկարկելի հաղթանակների առիթով: Այս օրերին մենք մեր խոնարհումն ու հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր հերոսաբար զոհվեցին հանուն Հայոց պետության ինքնիշխանության, ազատության և հզոր ապագայի:
Փառապանծ հաղթանակները կերտած շատ հայորդիներ այսօր մեր կողքին են և նվիրումով շարունակում են իրենց ավանդը բերել հայրենիքի առաջընթացին և անվտանգության ապահովմանը: Մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը նրանց: Պետությունը և հասարակությունն իրենց պարտք ունեն հատուցելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հերոսներին, նրանց ընտանիքներին՝ ըստ արժանվույն:
Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներն են, որոնք հնարավոր դարձան միմիայն միասնականության և մեկտեղ բռունցքվելու արդյունքում:
«Ժառանգություն» համոզված է, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհին նոր մարտահրավերներ կան, որոնց հաղթահարումը վերստին պահանջում է ազգային ներուժի վերամիավորում:
Մենք հզոր ենք և անպարտ միասին»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01