Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին:
Նշենք, որ մայիսի 6-ի երեկոյան Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:
Մեքենայում գտնվող տղաները, արագ կողմնորոշվելով, բացել են դուռը և օգնել մնացած ուղևորներին լքել արդեն բռնկված երթուղային տաքսին:
«Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր: Նման վթարների դեպքում, սովորաբար, ցավոք սրտի, զոհեր են գրանցվում, իսկ ձեր գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից: Ձեր մոտեցումը և քայլերը չափազանց գովելի են և դրվատելի»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Շնորհակալություն հայտնելով օրվա հերոսներին՝ նախարար Ցոլակյանը նշել է, որ ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից մեկի՝ աղետների կանխարգելման գործում շատ մեծ տեղ է տալիս բնակչության իրազեկմանը, վթարների և աղետների ժամանակ մարդկանց ճիշտ քայլերին և պահվածքին, և եթե յուրաքանչյուր միջադեպի ժամանակ նույնպես գտնվեն տղաների նման խիզախ, պատրաստակամ և բանիմաց մարդիկ, ապա ողբերգությունների թիվը էապես կնվազի:
Ֆելիքս Ցոլակյանը «քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու և քաջություն դրսևորելու» կապակցությամբ Հայրապետյան եղբայրներին շնորհեց ԱԻՆ պատվոգրեր՝ հորդորելով նրանց երբեք չմոռանալ, թե ինչի համար են իրենք պարգևատրվել, և բարձր պահել նախանշված նշաձողը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01