Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սմբատյանը, նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Խուդոյանը, ВАЗ 2121-ի ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 49-ամյա Լևոն Համբարձումյանն ու 47-ամյա Արեգա Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որոտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպակայան գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի աթռիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Համբարձումյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, իսկ վիրավորներից Լ. Համբարձումյանը աշխատում է Արցախի Հանրապետության Մոշխմհատ գյուղի գյուղապետարանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01