«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ եւ այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս:
Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որեւէ խոսակցություն, աշխատանք չկա:
Կոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նաեւ այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փաստաթուղթ պատրաստելը տեխնիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան:
Համենայնդեպս, նա նաեւ ֆիքսեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժողովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք...»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47