«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարևանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը:Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարևորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։
ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետևում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»: Կարծում եք, որ նման աշխատանքներ տարվե՞լ են հայկական կողմից, որովհետև ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։ «Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»: Իսկ եթե իրականանան փորձագետների կասկածները…
«Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»:

Իսկ ԼՀԿ-ն համաձա՞յն է ռուս փորձագետների հետ, որ Փաշինյանն «ամերիկամետ» է։ «Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է. ո՛չ ամերիկամետ է, ո՛չ ռուսամետ»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55