Մանդատ պահելու խնդիր չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը ՀՔԾ փոխանցվելու մասին։
Ըստ Ծառուկյանի՝ ինքը մանրամասներից տեղյակ չէ։
«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ընթանում: Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն: Այնպես որ, օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը վստահեցրեց, որ ինքը մանդատ պահելու խնդիր չունի՝ սպասում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխանող որոշմանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:
Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։ Արարատ Միրզոյանն իր հայտարարության մեջ կոչ էր արել Գագիկ Ծառուկյանին սպառիչ պատասխան տալ, իսկ Գագիկ Ծառուկյանն իր պատասխանում նշել էր, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01