Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չիլիի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2014-ին Չիլի պաշտոնական այց է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: 2016թ. մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունեց բանաձեւ, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան եւ կոչ անում դադարեցնել այն: Նշվում է, որ այս համաձայնագրի Հաստատման արդյունքում Չիլիի հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2018 թվականի ապրիլի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չիլիի Հանրապետության Կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01