Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի: «Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը: Փողերի լվացման առումով 2018 թվականին դրան նախորդող տարվա համեմատ ևս ակտիվացում է նկատվել: 2017 թվականին այդ հոդվածով ոչ մի գործ չի եղել: Դատախազի խոսքով՝ 2018թ.-ին 8-9 քրեական գործ կա այս հոդվածով: «Սակայն խնդիրն այն է, որ հաճախ ոչ թե ի սկզբանե քրեական գործ է հարուցվում փողերի լվացման հոդվածով, այլ ուրիշ հանցագործությունների գործերի ընթացքում, երբ պարզվում է, որ փորձ է արվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնել, նրա մեղադրանքի մեջ ընդգրկվում է նաև փողերի լվացում»,-ասաց նա: Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է այդ հոդվածով հետապնդումների քանակական աճ
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01