Եվրոպական Միության 28 երկրներն օգտագործում են Երկրի ռեսուրսներն ավելի արագ, քան դրանք կարող են վերականգնվել, իսկ դրանցից եւ ոչ մեկը չունի սպառման կայուն քաղաքականություն, ասվում է հինգշաբթի հրապարակված զեկույցում: ԵՄ-ի առաջնորդները հանդիպել են քններկելու առաջնահերթությունները հաջորդող հինգ տարիների կտրվածքով, հաղորդում է Gismeteo-ն: «ԵՄ-ը եւ դրա քաղաքացիները ներկայումս օգտագործում են երկու անգամ ավելի, քան էկոհամակարգերը կարող են վերականգնել»,-ասվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի եւ Global Footprint Network-ի զեկույցում, որը պատրաստվել էր ռումինական Սիբիու քաղաքում ԵՄ-ի առաջնորդների հանդիպումից հետո: Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն առանցքային խնդիրներից մեկն է, որը ներառված է 2019-2024 թվականների պարտավորությունների մեջ: Greenpeace-ի շուրջ 100 ակտիվիստներ եւ մի քանի եվրոպական երկրներից ուսանողներ մասնակցել են Սիբիու քաղաքում քայլերթին՝ ցուցադրելով հսկայական բաններ «Խախտված կլիմա, խախտված ապագա» գրությամբ: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար միջոցառումների մասին կարծիքները տարբերվում են եվրոպական երկրների շրջանում, քանի որ դրա վրա ազդում են որոշ առաջնահերթ ճյուղեր, ինչպիսիք են մեքենաշինությունը Գերմանիայում կամ ածխի արդյունաբերությունը Լեհաստանում: Գագաթնաժողովի նախագահ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ապագա չունեն այն քաղաքական գործիչները, որոնք զգայունություն չեն ցուցաբերում կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների հանդեպ: Եվրահանձնաժողովը պնդում է, որ ԵՄ-ը 2050 թվականին դառնա կլիմայի առումով չեզոք տարածք ածխաթթու գազի արտանետումների կրճատման հաշվին, որը հակառակ դեքպում կբարձրացնի Երկրի միջին ջերմաստիճանը ավերիչ հետեւանքներով: «ԵՄ երկրներն օգտագործում են Երկրի բնական պաշարների շուրջ 20 տոկոսը՝ չնայած նրանք կազմում են համաշխարհային բնակչության ընդամենը 7 տոկոսը»,-ասվում է զեկույցում: ԵՄ-ի ամենափոքր եւ հարուստ երկիրը՝ Լյուքսեմբուրգը, այն երկրների թվին է պատկանում, որոնք օգտագործել են վերականգնվող ռեսուրսները մյուսներից արագ. ընդամենը 46 օրվա ընթացքում այդ պետությունն օգտագործել է Երկրի ռեսուրսների իր բաժինն ամբողջությամբ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55